ՀԱԷԿ–ը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը պլանային նորոգման աշխատանքներից հետո

07.07.2017, 16:49
Մայիսի 10-ին ՀԱԷԿ-ը դուրս բերվեց էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։
ՀԱԷԿ–ը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը պլանային նորոգման աշխատանքներից հետո

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքները հաջողությամբ ավարտելուց հետո այսօր՝ հուլիսի 7-ի առավոտյան, նախատեսված ժամկետից երկու օր շուտ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, հաղորդում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ՀԱԷԿ-ը դուրս բերվեց էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։

Պլանային աշխատանքներին զուգահեռ շարունակվել են նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումները։

Գերատեսչությունից նշում են, որ սահմանված ժամանակացույցի համաձայն, ատոմակայանը նախատեսված էր ցանցին միացնել հուլիսի 9-ին։–0–