ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Աշնանը տեղի ունենալիք Գյումրու քաղաքապետի ընտրությունների շուրջ կրքերը գնալով թեժանում են, գրում է «Հրապարակը»։
Թերթի տեղեկություններով` ՀՀԿ-ն որոշում է կայացրել ո՛չ Սամվել Բալասանյանին և ո՛չ էլ Մարտուն Գրիգորյանին չընդգրկել իր ցուցակում, այլ ընտրությունների գնալ սեփական ցուցակով և այլ քաղաքապետացուով։
Թերթը հիշեցնում է, որ նոր օրենսգրքով նախատեսված է, որ հանրապետության մեծ քաղաքներում ընտրությունները լինելու են Երևանի նման՝ կուսակցական ցուցակներով, ու քաղաքապետն ընտրվելու է ավագանու միջոցով։
«ՀՀԿ-ում դեռ չեն որոշել, թե ում վրա «ստավկա» կանեն, դա պարզ կդառնա առաջիկա շաբաթվա ընթացքում մի քանի թեկնածություններ են քննարկվում», նշում են հոդվածի հեղինակները։–0–