Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ. նոր մանրամասներ

22.04.2017, 22:26
Նոր մանրամասներ են հաղորդվում Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ։
Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ. նոր մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Նոր մանրամասներ են հաղորդվում Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ։

2017 թվականի ապրիլի 22-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դուդկոյի 4 հասցեում գործող Արգո խանութի մոտ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի։

Ինչպես հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը, անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Դեպքի վայրում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի դին՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նա հայտնաբերվել է և ձերբակալվել։ Ներկայումս նրա մասնակցությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն)։

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

Загружается новость ... "Лево"

Նախնական քննությամբ պարզվել է, որ կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։

Մասնավորապես, զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում, և նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Նրա նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն:

2017թ. մարտի 9-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ստացվել է թիվ 12 եզրակացությունը, համաձայն որի նրա մոտ փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են հոգեկան որոշ խանգարումներ, որի արդյունքում ճանաչվել է սահմանափակ մեղսունակ և ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ։ Պաշտպանության նախարարի հրամանով 2017 թվականի մարտին նա զորացրվել է:
Նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ։–0–