Գյումրիում հայտնաբերվել է խիստ հակահիգիենիկ պայմաններում գործող` հացի և կիսաֆաբրիկատների արտադրամաս

11.03.2017, 15:17
Հացի և կիսաֆաբրիկատների ատրադրամասը գործել է առանց համախատասխան թույլտվության:
Գյումրիում հայտնաբերվել է խիստ հակահիգիենիկ պայմաններում գործող` հացի և կիսաֆաբրիկատների արտադրամաս
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Գյումրիում հայտնաբերվել է առանց համախատասխան թույլտվության գործող հացի և կիսաֆաբրիկատների ատրադրամաս, հաղորդում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Ինչպես հայտնում են ծառայությունից, Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները օրերս, սննդի շղթայի օպերատորներին հաշվառելու նպատակով կատարած շրջայցի ընթացքում, Գյումրի քաղաքի Սունդուկյան 47 հասցեում հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության գործող հացի և կիսաֆաբրիկատների արտադրամաս:

«Արտադրամասը գործել է խիստ հակահիգիենիկ պայմաններում. արտադրվել է 3 տեսակի հաց և լավաշ, իսկ կիսաֆաբրիկատների արտադրամասը, որտեղ առկա է եղել մսեղիք և կիսաֆաբրիկատների արտադրության համար անհրաժեշտ պարագաներ, տվյալ պահին չի գործել», - նշվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակիցների կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, տեղեկատվությունը փոխանցվել է նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին: -0-