Գյումրիում դաժանորեն սպանված երիտասարդի մայրը տոկոսով գումար է տրամադրում քաղաքացիներին. հարևաններ

19.05.2017, 16:18
Հարևանների խոսքով, տարիներ առաջ դաժանորեն սպանվել է նաև երիտասարդի հորեղբայրը՝ կնոջ և երեխայի հետ:
Գյումրիում դաժանորեն սպանված  երիտասարդի մայրը տոկոսով գումար է տրամադրում քաղաքացիներին. հարևաններ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Գյումրիում 23–ամյա երիտասարդի դաժան սպանությունը բացահայտելու ուղղությամբ ակտիվ քննչական գործողություններ են կատարվում, հաղորդում է armtimes.com–ը` հղում անելով քննչական կոմիտեի նախագահի օգնական Սոնա Տռուզյանին։

Թեև դեպքը դեռ բացահայտված չէ, սակայն սպանված երիտասարդի հարևանները սկսել են վարկածներ շրջանառել:

Նախնական վարկածով, ցանկացել են թալանել բնակարանը:

Հարևանների խոսքով՝ Արթուրի մայրը, ով Գյումրու թիվ 7 դպրոցում է աշխատում, տոկոսով գումար է տրամադրում քաղաքացիներին։ Սպանվածի ընտանիքն ունի լուրջ կարողություն, քանի որ նախկինում, ըստ հարևանների, «ոսկեղենի գործ» են արել:

Загружается новость ... "Лево"

Աղբյուրի հաղորդմամբ, հարևանները նաև հիշում են, որ տարիներ առաջ դաժանորեն սպանվել է նաև երիտասարդի հորեղբայրը՝ կնոջ և երեխայի հետ:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում:  Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության և ԱԻՆ փրկարարները հայտնաբերել էին Կամոյի փողոցի 71 Ա շենքի 3-րդ բնակարանի բնակիչ 23-ամյա Արթուր Հարությունյանի դին: Նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա եղել են սուր կտրող-ծակող և բութ առարկայից ստացած բազմաթիվ հետքեր: Բնակարանն ամբողջովին տակնուվրա է արված եղել: Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով:–0–