Գյումրիում 4–րդ հարկից ընկած 2 տարեկան երեխայի վիճակը կայունացել է
01.09.2016,
19:04
Գյումրիում չորրորդ հարկի պատշգամբից ընկած 2 տարեկան երեխայի առողջական վիճակը կայունացել է:
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում չորրորդ հարկի պատշգամբից ընկած 2 տարեկան երեխայի առողջական վիճակը կայունացել է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հովհաննես Մանուկյանի մոտ դիտվում է դրական տեղաշարժ, վիճակը կայունացել է: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող փոքրիկին շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը, սակայն երեխան արդեն ինքնուրույն է շնչում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Բժիշկների փոխանցմամբ` նա նաև կարողանում է բացել աչքերը:
Դժբախտ միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 25–ին։ Փոքրիկ Հովհաննեսը սկզբում տեղափոխվել էր Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից 15 րոպե անց՝ Երևան:–0–