Գյումրիում 21 ժամ ջուր չի լինի. վթար է

09.10.2017, 11:47
Վթարային ջրանջատում է նախատեսված Գյումրիի մի շարք  շրջաններում։
Գյումրիում 21 ժամ ջուր չի լինի. վթար է

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վթարային ջրանջատում է նախատեսված Գյումրիի մի շարք  շրջաններում։

Ինչպես հաղորդում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 10-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 11-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի` Մուշ թաղամասի ջրամատակարարումը, իսկ Օդանավակայան թաղամասում, Երևանյան խճուղում, Նոր Ավան թաղամասում, Երկաթ-Գծի ավանում, Վ. Սարգսյան, Անտառավան, Գորկու, Տերյան, Գ.Նժդեհի, Սայաթ-Նովայի, Տիգրան Մեծի, Խրիմյան Հայրիկ, Մուսայելյան փողոցներում, Հաղթանակի պողոտայում օրվա երկրորդ կեսին կնկատվի ջրի ճնշման անկում:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։–0–