Գյումրիում տարեց տղամարդու սպանության մեջ կասկածվող երիտասարդը խոստովանել է իր մեղքը
06.05.2017,
13:58
Նախօրեին սպանություն է տեղի ունեցել Գյումրիում։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին սպանություն է տեղի ունեցել Գյումրիում։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, մայիսի 5-ին ժամը 10.40-ին շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում մահացած մարդ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերել էր 1940 թ. ծնված Ստեփան Մարկոսյանի դիակը:
Դիակի արտաքին զննությամբ ձախ թևատակի և սրտի հատվածում հայտնաբերվել էին կտրած-ծակած թափանցող վերքեր:
«Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական լայնածավալ ու հմուտ միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 5-ին ժամը 16.10-ին բաժին բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Հարություն Պ.-ն, որը տվել է խոստովանական ցուցմունք, որ նույն օրը ժամը 5-ի սահմաններում Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու թիվ 11 հասցեում վիճաբանության ժամանակ Ս. Մարկոսյանին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է ինքը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Հարություն Պ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:–0–

Загружается новость ... "Лево"