Եղանակային «գուշակը» հուսադրել է շոգից տառապող հայաստանցիներին

10.08.2017, 10:59
Գագիկ Սուրենյանը  Facebook–յան իր էջում գրել է ջերմաստիճանի որոշակի հնարավոր նվազման մասին։
Եղանակային «գուշակը» հուսադրել է շոգից տառապող հայաստանցիներին

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հուսադրել է Հայաստանի շոգից տառապող բնակիչներին` Facebook–յան իր էջում գրելով ջերմաստիճանի որոշակի հնարավոր նվազման մասին։ 

Загружается новость ... "Право"
  
«Սև ծովի վրա սառը հոսանքներ են հայտնվել, մնում է համոզենք որ գան Հայաստան»,–գրել է նա։  

Միաժամանակ, հայպետհիդրոմետի կանխատեսումները շարունակում են վկայել կայուն բարձր ջերմաստիճանի մասին։ Ըստ այդմ` օգոստոսի 10-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:  

Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 10-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:-0-