422.39
5.03
388.3
+11
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում ոստիկանության շենքը զավթած զինված խմբավորումը պատրաստ է մինչև երեկո պատասխանել ԱԱԾ-ի պահանջներին

14:11
19 Հուլիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի ՊՊԾ գնդի շենքը գրաված զինված խմբավորման անդամները պատրաստ են մինչև 19:00-ը պատասխանել ԱԱԾ-ի պահանջներին, երեքշաբթի լրագրողներին ասաց «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Կիրակի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։

Զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։

«ԱԱԾ-ի և «Հիմնադիր խորհրդարանի» միջև բանակցություններն ընթանում են իմ անմիջական մասնակցությամբ: Նախօրեին ես փոխանցել եմ Էրեբունիում ոստիկանության շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ԱԱԾ-ի պահանջները, որոնց նրանք պատրաստ են պատասխանել երեկոյան», - ասաց Ենիգոմշյանը:

Ընդ որում, նա հրաժարվեց ներկայացնել ԱԱԾ-ի կողմից առաջ քաշված հիմնական պահանջները:

Ենիգոմշյանի խոսքով, նախնական պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո, ինչպես նաև նրանից հետո, որ խմբավորման անդամները հայտարարեցին, որ պատրաստ են քննարկել իշխանությունների կողմից առաջ քաշված առաջարկները, Ոստիկանության շենքում գտնվող բոլոր մարդիկ զրկվել են ցանցակացծ տիպի հաղորդակցություններից:

«Նման պայմաններում հնարավոր չէ բանակցություններ վարել, և եթե կես ժամվա մեջ շենքում կապը չվերականգնվի, մենք կհամարենք, որ իշխանությունները միակողմանի կարգով դադարեցնում են բանակցությունները», - ասաց Ենիգոմշյանը:

Նա նշեց, որ մինչ այժմ բանակցություններն ընթացել են նորմալ ձևաչափով, իսկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների գործողությունները, իր միջնորդությամբ, համաձայնեցվում են Ժիրայր Սեֆիլյանի հետ:

Առավոտվա դրությամբ, գրավված ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում տիրող իրավիճակը մնում է հանգիստ, գիշերն անցել է առանց միջադեպերի: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:55
31 Մարտի 2023
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
12:49
31 Մարտի 2023
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
11:35
31 Մարտի 2023
Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
Երևանի Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
10:09
31 Մարտի 2023
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
10:04
31 Մարտի 2023
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
21:59
30 Մարտի 2023
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

16:17
30 Մարտի 2023
Սուրենյանը հայտնեց, թե երբ Սկանդինավյան ցիկլոնը կհեռանա Հայաստանից
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում՝ կապված Սկանդինավիայից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ
15:51
30 Մարտի 2023
Մեծամորում հայտնաբերվել է ավազի ապօրինի հանք (ՖՈՏՈ)
Անհապաղ դադարեցվել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները. ՖՈՏՈ
15:17
30 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտի ամբիոնի վարիչին ծեծի ենթարկած ուսանողն ազատ է արձակվել
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Բաբայանի հայրն է
15:04
30 Մարտի 2023
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
Կասեցվել է պանրի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը
13:47
30 Մարտի 2023
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար. ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ (ՎԻԴԵՈ)
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար.  ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ. ՎԻԴԵՈ
13:01
30 Մարտի 2023
«Սուրմալուն» այսօրվանից բաց է
«Սուրմալուն» այսօրվանից վերաբացվել է