ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հանգստյան օրերին Երևանում գրանցվել է օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ, Facebook-յան իր էջում գրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Կիրակի Երևանի Դավիթաշեն օդերևութաբանական կայանում գրանցվել է +30 աստիճան տաքություն, որը մոտ 2 աստիճանով գերազանցել է տվյալ օրվա պատմական առավելագույն ջերմաստիճանի արժեքը», - ասել է Սուրենյանը:
Երևանում երկուշաբթի սպասվում է +28...+29, այնուհետև աստիճանաբար կնվազի և ուրբաթ ցերեկային ժամերին կկազմի +24...+25։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում