411.87
4.03
387.24
+17
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում կայացավ Սոցիալական գործընկերության 7-րդ ազգային կոնֆերանսը

17:18
21 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ կայացավ Սոցիալական գործընկերության 7-րդ ազգային կոնֆերանսը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Սոցիալական գործընկերության 7-րդ ազգային կոնֆերանսը նվիրված է «Ընդլայնված հնարավորություններ երիտասարդների համար» թեմային, և հիմնական նպատակն է խթանել եռակողմ սոցիալական գործընկերությունը և սոցիալական երկխոսությունը ՀՀ–ում պետական մարմինների, աշխատողների և գործատուների միջև` կայուն աշխատաշուկայի ձևավորման համար:

Հաղորդագրության համաձայն, Սոցիալական գործընկերությանը նվիրված 7-րդ ազգային կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի վերաբերյալ տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների ամփոփ վերլուծության արդյունքները, զարգացման հեռանկարները, կրթություն-աշխատաշուկա համագործակցության իրավիճակը, կրթության որակի բարելավման ճանապարով երիտասարդների ինտեգրման խթանումը աշխատաշուկա, ինչպես նաև «Կրթական որակի բարձրացում` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան» թեմաները:

«Beeline-ն իր կորպորոտիվ սոցիալական պատասխանատվության ներքո իրականացվող ծրագրերում առանցքային տեղ է հատկացնում երիտասարդներին և այն բոլոր նախաձեռնություններին, որոնք կօգնեն փոխել նրանց կյանքը դեպի ավելի լավը։ Վստահ եմ, որ միջազգային փորձի փոխանակման արդյունքում, ինչպես նաև կոնֆերանսի քննարկումների շնորհիվ կձևավորվի սոցիալական գործընկերության մի հարթակ, որը հիմք կհանդիսանա երիտասարդների սահուն ինտեգրմանը դեպի աշխատաշուկա։ Թույլ տվեք, շնորհավորել Հայաստանի գործատուների հանրապետական միությանը Սոցիալական գործընկերության 7-րդ ազգային կոնֆերանսի կայացման առթիվ և վստահություն հայտնել, որ այն կնպաստի նոր լուծումների մշակմանը սոցիալական գործընկերության ոլորտում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ողջույնի խոսքում։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը թվով 7-րդ ազգային կոնֆերանսն է կազմակերպում սոցիալական գործընկերության բնագավառում, որը նվիրված է «Ընդլայնված հնարավորություններ երիտասարդների համար» թեմային, որտեղ իր ուրույն դերակատարությունն ունի ՀԳՀՄ անդամ Beeline-ը։

«Նախ նշեմ, որ Beeline-ը, բոլոր կոնֆերանսներում հանդես է եկել որպես աջակից և երկրորդ` նրանք մշտպես ներկայացնում են կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության լավագույն օրինակն իրենց սեփական փորձի հիման վրա», - նշել է նա:
Բացի այդ, կոնֆերանսին մասնակցում են ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի, միջազգային և տարածաշրջանային կառույցների ավելի քան 120 ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, տեղական և միջազգային կազմակերպություններից հրավիրված փորձագետներ:

Կոնֆերանսի կազմակերպիչն է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, հովանավորներն են՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, Կովկասում գործատուների միությունների համագործակցության ծրագիրը և Beeline-ը։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
50
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
17:36
04 Օգոստոսի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը` "B+" –ից դարձնելով «BB-»
16:58
04 Օգոստոսի 2023
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ. բացահայտվել է միգրացիայի ոլորտում հանցավոր խմբի գործունեություն (ՎԻԴԵՈ)
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ ու կազմակերպել քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Եվրոպա. ՎԻԴԵՈ
15:36
04 Օգոստոսի 2023
Համարվում է վտանգավոր սննդամթերք. պանրի արտադրություն է կասեցվել
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
19:37
03 Օգոստոսի 2023
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում. ՍԽԵՄԱ
18:03
03 Օգոստոսի 2023
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն 9-րդ օրն է՝ կանգնած է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխել փորձող բեռնատարների շարասյունը
14:42
03 Օգոստոսի 2023
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Մինչև ժամը 22։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
14:35
03 Օգոստոսի 2023
Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը` պաշտպանության փոխնախարար
13:05
03 Օգոստոսի 2023
ՀՀ–ում նախատեսվում է արգելել բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքը
ՀՀ–ում նախատեսվում է  արգելել բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքը
12:59
03 Օգոստոսի 2023
Անհրաժեշտ է լսել ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը՝ ինչո՞ւ նրանք չեն ապահովում հումանիտար օգնության մուտքը Ղարաբաղ. Փաշինյան
Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը միմյանց՝ 86,600 և 29,800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը
16:03
02 Օգոստոսի 2023
Ջրատար է վթարվել. 24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում, այդ թվում՝ Կենտրոնում
Ջրատար է վթարվել. 24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում, այդ թվում՝ Կենտրոնում