«Ելք» խմբակցության պատգամավորը բացատրել է, թե ինչու ՀՀԿ-ն չի ցանկանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ

25.05.2018, 16:28
Էդմոն Մարուքյանը զարմանալի որևէ բան չի տեսնում այն հարցում, որ ՀՀԿ–ում չեն ցանկանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
«Ելք» խմբակցության պատգամավորը բացատրել է, թե ինչու ՀՀԿ-ն չի ցանկանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի Արմենիա/. «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը զարմանալի որևէ բան չի տեսնում այն հարցում, որ ՀՀԿ–ում չեն ցանկանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Եթե դուք լինեիք նրանց տեղը, դուք էլ չեիք ցանկանա: Եթե դուք հիմա 58 մանդատ ունեք, ապա ընտրություններից հետո կարող եք ստանալ միայն 15: Այդ իսկ պատճառով` ելնելով սեփական շահերից, դուք էլ չեք ցանկանա արտահերթ ընտրություններ: Դա նորմալ է, ես անկեղծորեն գնահատում եմ նրանց մոտեցումը», - ասաց Մարուքյանը` խոսելով այն մասին, որ ՀՀԿ-ն կսատարի նոր կառավարության ծրագրին, որպեսզի թույլ չտա խորհրդարանի արձակում:

Загружается новость ... "Лево"

Միաժամանակ նա ողջունել է ՀՀԿ-ի հայտարարությունն այն մասին, որ նրանք չեն խոչընդոտի նոր կառավարության գործունեությանն ու կընդունեն ցանկացած ծրագիր: Սակայն նա նշեց, որ ծրագիրը դեռ պատրաստ չէ, և վաղ է խոսել այն մասին, որ ՀՀԿ-ն կաջակցի դրան:

«Ելնելով վարչապետի հայտարարություններից, նրանք հապճեպ եզրակացություններ են անում արտաքին քաղաքականության մասով: Դա նոր ծրագիր կլինի, սակայն չեմ բացառում, որ կլինեն դրույթներ, որոնք եղել են նախկին ծրագրերում: Ավելի վաղ կառավարության նախկին ծրագրերի քննարկման ժամանակ մենք ասել ենք, որ ծրագրերը լավն են, սակայն հին կառավարությունը չի իրականացնում դրանք», - ասաց Մարուքյանը:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետներին, ապա Մարուքյանը իրատեսական է համարում այն փաստը, որ նրանք կանցկացվեն 2018 թ.-ի աշնանը, և քաղաքական լայն խորհրդատվությունների ժամանակ անհրաժեշտ է համաձայնեցնել ԱԺ–ի արձակման միասնական մեխանիզմի հարցը։ :

«Սակայն մինչ այդ մենք պետք է հնարավորություն ունենանք քննարկումների և կոնսենսուսի միջոցով ընդունել նոր Ընտրական օրենսգիրք, ինչի համար անհրաժեշտ է 63 ձայն: Այս հարցերի շուրջ անհրաժեշտ է լայն քաղաքական համախմբում ու կոնսենսուս», - ասաց պատգամավորը` նշելով, որ ՀՀԿ–ի դիրքորոշումը հնարավոր է փոխվի քննարկումներից հետո:-0-