Էդվարդ Նալբանդյանը կայցելի Դանիա

14.03.2018, 13:09
Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին պաշտոնական այց կկատարի Կոպենհագեն:
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Դանիա
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի Արմենիա/. Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին պաշտոնական այց կկատարի Կոպենհագեն, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

«Այցելության ընթացքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Դանիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության ներկայացուցիչների հետ։ -0-