ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակությունը ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը. Փաշինյան
08.10.2018,
12:45
ՀՀ վարչապետի խոսքով, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակությունն, ըստ էության , ոչ մեկին չի ներկայացնում։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակությունն, ըստ էության , ոչ մեկին չի ներկայացնում, այսօր լրագրողներին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Загружается новость ... "Лево"
«ԵԽԽՎ–ում մեր պատվիրակությունը ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը։ Երբ համազեկուցողները ժամանեն Հայաստանի Հանրապետություն, մենք կարծում ենք, որ իրենց շատ բան ասելու անհրաժեշտություն չենք ունենա։ Կասենք` դուրս եկեք փողոց, շփվեք մարդկանց, լրագրողների, հասարակական կազմակերպությունների հետ», – նշեց ՀՀ վարչապետը` հավելելով, որ չեն պատրաստվում հակափաստարկներ բերել։

«Իրենք թող գան, մոնիտորինգ անեն ամեն ինչ Հայաստանի Հանրապետությունում», – ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը, ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իրականացված մտքերի փոխանակության արդյունքում, որոշում է կայացրել ԵԽԽվ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ։ –0–