ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 28-ին Հատուկ քննչական ծառայության կողմից տարածվել է պաշտոնական հաղորդագրություն՝ «ԴԱՀԿ պաշտոնյան չարաշահել է պաշտոնեական դիրքը. հափշտակվել է խոշոր չափերի գումար» վերտառությամբ, որը տարածվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով, հաղորդում է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Загружается новость ... "Лево"
«Հարկադիր կատարման ծառայությունն անհրաժեշտ է համարում հստակեցնել, որ հիշյալ հաղորդագրության մեջ վկայակոչվող հարկադիր կատարող Գրիգոր
Սարգսյանը Հարկադիր կատարման ծառայության նախկին աշխատակից է, ով ծառայողական քննության արդյունքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով դեռևս 2014թ.–ի փետրվարի 10–ին ազատվել է Հարկադիր կատարման ծառայությունից՝ «ծառայությունից ազատում» կարգապահական տույժի ենթարկվելու հիմքով», – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
«Հարկադիր կատարման ծառայությունը կոչ է անում հաղորդագրություն տարածելիս հանրությանը տրամադրել լիարժեք և հնարավոր տարըմբռնման տեղիք չտվող տեղեկատվություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–