Ծառի տակ գտած նորածնի անվանակոչությանը ամբողջ գյուղն է մասնակցել

17.08.2017, 15:09
Նորածնի խնամքով ողջ գյուղ է զբաղվում։
Ծառի տակ գտած նորածնի անվանակոչությանը ամբողջ գյուղն է մասնակցել

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օրեր առաջ Պռոշյան գյուղում մի հողամասի ծառի տակ նորածնին անվանակոչելու համար համայնքի բնակիչները նիստ են արել։ Ինչպես հաղորդում  է hraparak.am–ը, որոշում է կայացվել երեխայի անունը Մարիամ դնել, քանի նրան գտնելու օրը համընկել է Խաղողօրհնեքի տոնի հետ։ Իսկ ազգանունը Պռոշյան են դրել՝ գյուղի անվամբ։

Загружается новость ... "Право"

Պարբերականը նաև գրում է, որ նորածնի խնամքով ողջ գյուղ է զբաղվում։

2017 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 09:20-ին, ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի տներից մեկի հողամասում՝ ծառի տակ, թողնվել է նորածին երեխա: Նախնական տվյալներով՝ իգական սեռի նորածին երեխային հայտնաբերել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչը՝ իրենց տան բակում գտնվող սալորի ծառի տակ։ Փոքրիկն անմիջապես շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Այսօր ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի (Վտանգի մեջ թողնելը) 2-րդ մասի հատկանիշներով։ -0-