ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն, բքի պատճառով փակ է Հ-38 ավտոճանապարhի Բերդ-Ճամբարակ հատվածը: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Ավելի վաղ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացրել է, որ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Գորիս – Սիսիան ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է:
Գերատեսչությունից նշել են, որ ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում