ԲՀԿ–ն միանում է համաժողովրդական շարժմանը. ԲՀԿ քաղխորհուրդ

23.04.2018, 16:09
ԲՀԿ–ն միանում է համաժողովրդական շարժմանը:
ԲՀԿ–ն միանում է համաժողովրդական շարժմանը. ԲՀԿ քաղխորհուրդ

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը, հաղորդում են ԲՀԿ քաղաքական խորհրդից։

Загружается новость ... "Лево"

«Հարգելի հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իշխանություններին գիտակցել պահի լրջությունն ու իրավիճակի անխուսափելիությունը և անհապաղ կատարել քայլեր, որոնք կնպաստեն ստեղծված կացության հանգուցալուծմանը։ Համաժողովրդական զարթոնքի այս պահին մենք մեր ժողովրդի կողքին ենք՝ միասին կերտելու մեր երազանքների ու իղձերի Հայաստանը։ Կեցցե ազատ Հայաստանը և հայ ժողովուրդը», – նշվում է հայտարարության մեջ։–0–