Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

13.04.2018, 19:31
Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։
Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։

Загружается новость ... "Лево"

Մարտի 31-ից «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը սկսել է բողոքի ակցիա Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում հնարավոր նշանակման դեմ: Փաշինյանը սկսել է երթը Գյումրուց ու մինչև ապրիլի 13-ը մտադիր է անցնել Սպիտակ, Դիլիջան, Սևան ու Հրազդան քաղաքներով` կոչ անելով քաղաքացիներին ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին: Ապրիլի 13–ի երեկոյանից Փաշինյանն իր կողմնակիցների հետ նախատեսում է սկսել շուրջօրյա հանրահավաք Ազատության հրապարակում։

Ազատության հրապարակում հավաքված բազմաթիվ քաղաքացիների թվում են «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը։

«Մեր ակցիան ուղղված է ՀՀԿ–ի և այն բանի դեմ, որ Սարգսյանը երրորդ անգամ գլխավորի Հայաստանը։ Մեր երթի օրերին տեսանք դատարկվող գյուղեր, աղքատ քաղաքացիներ։ Տեսանք բազմաթիվ ավտոբուսներ և միկրոավտոբուսներ, որոնցով մարդիկ հեռանում էին երկրից», – ասաց Փաշինյանը։-0-