Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում

27.03.2025, 10:23
Այսօր 8-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
ԵՐԵՎԱՆ 27 մարտի./Նովոստի-Արմենիա/. Այսօր 8-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում։

«Վեոլիա Ջուր»  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 27-ին 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ե.Քոչար  1-8/8, 19-20, 22-24/4, 26, 28-35/1 շենքերի,  Ս.Վրացյան 71, 71/1 շենքերի,  Քաջազնունի 10 շենքի, Արհեստավորներ փողոցի,  Տիգրան Մեծ Պող.  23, 25, 27, 29, 31, 31/1 կենտ շենքերի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։