430.54
7.67
408.56
+18
Եղանակը Երևանում
Հայ

Այս տարվա անցողիկ միավորները. թերթ

13:27
14 Հուլիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության անցողիկ միավորները պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ բավականին մոտ են նախորդ տարվա անցողիկ շեմերին, հաղորդում է «Հայկական ժամանակ» թերթը:

Չնայած նրան, որ անցողիկ միավորների շեմերը հիմնականում մոտ են նախորդ տարվա անցողիկ շեմերին, բայց կան նաև տարբերություններ: Որոշ մասնագիուտթյունների անցողիկ շեմերն ավելի ցածր են, քան նախորդ տարի, և հակառակը: Մասնավորապես, թերթի տվյալներով, Երևանի պետական համալսանի ներկայացված մասնագիտությունների դեպքում անցողիկ միավորները մինչև 4 միավորով բարձր են, քան եղել են նախորդ տարի:

Օրինակ, մաթեմատիկա մասնագիտության անվճար տեղերի անցողիկ միավորը 2012 թ.-ին եղել է 33.25, 2015-ին` 35.25, իսկ 2016 թ.-ին` 38.25: Վճարովի համակարգ կարելի էր ընդունվել 2012 թ.-ին 22 միավորով, 2015 թ.-ին` 19-ով, 2016 թ.-ին` 24.25-ով:

Թերթի համաձայն, Երևանի պետական համալսարանում իրավագիտություն մասնագիտության դեպքում 2012 թ.-ին վճարովի տեղի անցողիկ միավորը (այստեղ անվճար չկա) եղել է 50, նախորդ տարի` 55, իսկ այս տարի` 52.5: Միջազգային հարաբերությունների մասնագիտությամբ դարձյալ գոյություն ունեցող միայն վճարովի համակարգ ընդունվելու համար 2012 թ.-ին բավարար է եղել 48.25 միավորը, 2015 թ.-ին` 50.75-ը, իսկ արդեն այս տարի` շեշտակի ցածր` 46.5-ը:

Կտրում նվազել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, օրինակ, կառավարում մասնագիտության վճարովի սովորելու անցողիկ շեմը: Վերջինս, 2012 թ.-ին եղել է 47.75, 2015 թ.-ին` 46, իսկ արդեն այս տարի` 39.5:

Պարբերականի հաղորդմամբ, վերջին մի քանի տարիների ընթացքում անցողիկ շեմերը բավականին փոխվել են նաև Մանկավարժական համալսարանում: 2012 թ.-ին, օրինակ, հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ անվճար համակարգում սովորելու համար անցողիկ միավորները եղել են 44.25, վճարովիում` 26: Այս տարի դրանք համապատասխանաբար 34.75 և 18.5 են: Մաթեմատիկայի դեպքում անցողիկ միավորները 2012 թ.-ին անվճար և վճարովի տեղերի համար եղել են 32.75 և 17, իսկ այս տարի` 24.5 և 19.5:

Ընդ որում, թերթը գրում է, որ իրենց հաջողվել է ձեռք բերել մի շարք բուհերի որոշ մասնագիտությունների անցողիկ միավորները:

«Անցողիկ միավորների մի մասը դեռևս վերջնական չէ և հնարավոր է կրի որոշակի փոփոխություններ: Ամենայն հավանականությամբ, սակայն, տատանումներ կարող են լինել ներկայացված միավորներից քչերի դեպքում: Փոփոխություններ սպասվում են Բժշկական համալսարանի մասնագիտությունների դեպքում` մինչև մեկ միավորի չափով», - նշվում է հաղորդագրության մեջ:

Պաշտոնապես ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 15-ին:

Ներկայացնում ենք պարբերականի կողմից ձեռք բերված անցողիկ միավորների ցուցակն ամբողջությամբ`

Երևանի Պետական Համալսարանում մաթեմատիկա մասնագիտության անվճար տեղի անցողիկ միավորները կազմել են 38.25, վճարովիինը` 24.25 միավոր: Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայինը` համապատասխանաբար` 57.25 և 25: Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա` համապատասխանաբար` 38.5 և 28: Ֆիզիկա` համապատասխանաբար` 30.75 և 16.5: Քիմիա` համապատասխանաբար 27 և 17.25: Անգլերեն լեզու և գրականություն` համապատասխանաբար` 55.5 և 30.25: Միջազգային հարաբերություններ` անվճար տեղեր չկան, վճարովի` 46.5 միավոր: Սերվիս` համապատասխանաբար` 58.25 և 27: Կառավարում` համապատասխանաբար` 59.25 և 47.25: Իրավագիտություն` անվճար` տեղեր չկան, վճարովի` 52.5: Տնտեսագիտություն` անվճար` ---, վճարովի` 31.25: Ֆինանսներ` անվճար` ---, վճարովի` 43 միավոր:

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանում ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտության անվճար տեղի անցողիկ միավորները կազմել են 33 միավոր, վճարովիինը` 19.5: Համակարգչային ճարտարագիտություն` համապատասխանաբար` 33.5 և 15.5: Տնտեսագիտություն` համապատասխանաբար` 27, իսկ վճարովի` դպրոցի գնահատականով: Էլեկտրոնիկա` համապատասխանաբար` 30.75 և 21.5:

Հայաստանի Պետական Տտնտեսագիտական Համալսարանում տնտեսագիտություն մասնագիտության անվճար տեղի անցողիկ միավորները կազմել են 56 միավոր, վճարովիինը` 29.5: Ֆինանսներ` համապատասխանաբար` 57 և 45.5: Կառավարում` համապատասխանաբար` 55.25 և 39.5: Հաշվապահական հաշվառում և հարկում` համապատասխանաբար` 55.25 և 36: Շուկայագիտություն` համապատասխանաբար` 56.25 և 35.5 միավոր:

Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանում մաթեմատիկա մասնագիտության անվճար տեղի անցողիկ միավորները կազմել են 24.5 միավոր, վճարովիինը` 19.5: Հայոց լեզու` համապատասխանաբար` 34.75 և 18.5: Անգլերեն` համապատասխանաբար` 35.5 և 18: Նախադպրոցական մեթոդիկա և մանկավարժություն` համապատասխանաբար` 29 և 17.5:

Երևանի Վ. Բրյուսովի անվան Պետական Լեզվահասարակագիտական Համալսարանում անգլերեն մասնագիտության անվճար տեղի անցողիկ միավորները կազմել են 54 միավոր, վճարովիինը` 28.5: Ֆրանսերեն` համապատասխանաբար` 50.25 և 35: Լրագրություն` համապատասխանաբար`
35.75 և 32:

Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանում բուժական գործ մասնագիտության անվճար տեղի անցողիկ միավորները կազմել են 39.75 միավոր, վճարովիինը` 30: Ստոմատոլոգիա` համապատասխանաբար` 39.5 և 27.25: Ֆարմացիա` համապատասխանաբար` 39.5 և 24.5: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:12
24 Հունիսի 2022
Հայկական ԱԷԿ–ը վերանորոգումից հետո միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին
Հայկական ԱԷԿ–ը վերանորոգումից հետո միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին
12:24
24 Հունիսի 2022
Նախօրեին Երևան ներթափանցած պտտահողմով ամպը գերհզոր գոյացություն էր, նման երևույթ գրանցվում է 10 տարին մեկ անգամ (ՖՈՏՈ)
Նախօրեին Երևան ներթափանցած պտտահողմով ամպը գերհզոր գոյացություն էր, նման երևույթ գրանցվում է 10 տարին մեկ անգամ. ՖՈՏՈ
12:00
24 Հունիսի 2022
Մեկնարկել են Բաղդադ- Երևան- Բաղդադ չվերթերը
Մեկնարկել են Բաղդադ- Երևան- Բաղդադ չվերթերը
11:07
24 Հունիսի 2022
Երևանում աղբի նետման սկանդալային տեսանյութը մեծ իրարանցում է առաջացրել. քաղաքապետարանն արձագանքել է (ՎԻԴԵՈ)
Երևանում աղբի նետման սկանդալային տեսանյութը մեծ իրարանցում է առաջացրել. քաղաքապետարանն արձագանքել է. ՎԻԴԵՈ)
16:07
23 Հունիսի 2022
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:50
23 Հունիսի 2022
Ժամանակավորապես փակվելու է Երևանի տրանսպորտային առանցքային հանգույցներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. ժամանակավորապես փակվելու է Երևանի տրանսպորտային առանցքային հանգույցներից մեկը. ՍԽԵՄԱ
15:09
22 Հունիսի 2022
ՀՀ–ում գրասենյակ է բացում Asseco Group-ը. այն ներառված է Եվրոպայում ամենախոշոր IT ընկերություններից մեկի՝ EU-Asia Business Finance Centre–ի հոլդինգում
Եվրոպական խոշորագույն IT ընկերություններից մեկը` Asseco Group-ը, գրասենյակ է բացում Հայաստանում
12:21
22 Հունիսի 2022
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է վթարի մասին. 6–ժամյա ջրանջատում է նախատեսված (ՖՈՏՈ)
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է վթարի մասին. 6–ժամյա ջրանջատում է նախատեսված. ՖՈՏՈ
12:04
22 Հունիսի 2022
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով, կանխատեսվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով, կանխատեսվում է անձրև
19:15
21 Հունիսի 2022
14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:08
21 Հունիսի 2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ–ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ–ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
14:41
21 Հունիսի 2022
Մեկնարկել է առաջին դասարանցիների ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում հայտագրման գործընթացը
Մեկնարկել է առաջին դասարանցիների ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում հայտագրման գործընթացը