553.44
6.65
489.99
+5
Եղանակը Երևանում
Հայ

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը դուրս կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում

18:04
30 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է դեկտեմբերի 1-ին։

Ինչպես Facebook–յան իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը, Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: 

«Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Ս. Պատարագ, որի ընթացքում տաճար կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ Գեղարդը: Սիրով հրավիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և ստանալու հրաշագործ Սուրբ Գեղարդից բաշխվող օրհնությունը: Ս. Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին», – գրել է Մելիքյանը։

Սուրբ գեղարդը տեգ է, սրբազան մասունք՝ կապված Հիսուս Քրիստոսի խաչելության հետ։

Գեղարդը մոտավորապես 15 սմ երկարությամբ տափակ կամ եռանիստ երկաթե տեգ է, որը, փայտի ծայրին ամրացվելով, ծառայել է որպես խոցող զենք։Առաջին դարի սկզբին առաքյալ Թադեոսը գեղարդը տեղափոխել է Հայաստան։ XII դարից այն պահվել է Այրիվանքում, որն այնուհետև վերանվանվել է Գեղարդավանք։ Միջնադարում արշավանքների հետ կապված սպառնալիքների պատճառով գեղարդը տեղափոխվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Հիսուսին խաչելուց հետո հռոմեացի զինվորներից մեկը տեգով (Գեղարդով) խոցել է խաչի վրա մահացած Հիսուսի կողը, որից «իսկույն արյուն և ջուր ելավ» (Հովհաննես 19.33–34 թվականներ)։ Այդ օրվանից մահվան զենքը՝ Գեղարդը, դարձել է քրիստոնյաների համար սրբազան մասունք։ Հայ եկեղեցու ավանդության համաձայն, գեղարդը 33 թվականին Հայաստան է բերել Թադեոս առաքյալը, և երկար ժամանակ այն պահվել է քրիստոնյա համայնքներում։ 301 թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվել, Գեղարդը դարձել է Հայ եկեղեցու սեփականությունը։

Հիշատակություններ կան, ըստ որոնց, Հայաստանում կամ հարևան երկրներում օգտվել են Սուրբ Գեղարդից՝ երկիրը և ժողովրդին օրհնելու, պատերազմից, աղետներից ազատելու համար։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:21
03 Դեկտեմբերի 2021
ՔՊ-ն կողմնորոշվել է նոր Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության հարցում
ՔՊ-ն կողմնորոշվել է նոր Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության հարցում
22:10
03 Դեկտեմբերի 2021
Այլևս չեն սահմանվի հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբեր․փոխնախարարը ներկայացրել է նոր օրենսդրական կարգավորումները
Այլևս չեն սահմանվի հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբեր․փոխնախարարը ներկայացրել  է նոր օրենսդրական կարգավորումները
18:45
03 Դեկտեմբերի 2021
«Ռոստելեկոմ»-ը մեկ ամսավճարի 30%-ը կուղղի ռոբոտաշինության ուսուցման ծրագրին՝ հիմնելով ռոբոտաշինության լաբորատորիաներ
«Ռոստելեկոմ» ընկերությունը դեկտեմբերի 3-ից հանդես է գալիս «Նվիրի՛ր երազանք» նոր հատուկ առաջարկով, որի շրջանակում ընկերության բաժանորդները հնարավորություն կունենան իրենց ներդրումը կատարել ՀՀ տեխնոլոգիական հզոր ապագայի համար՝ նվիրելով երազանք երեխաներին
17:50
03 Դեկտեմբերի 2021
Հայտնի է Fly Arna ազգային ավիափոխադրողի չվերթերի մեկնարկի ժամկետը
Հայտնի է Fly Arna ազգային ավիափոխադրողի չվերթերի մեկնարկի ժամկետը
14:49
03 Դեկտեմբերի 2021
ARARAT Նաիրի կոնյակը իր փաթեթավորմամբ արժանացել է բարձրագույն պարգևի բրիտանական նշանավոր մրցույթում
ARARAT «Նաիրի» 20 տարվա հնացման կոնյակը ճանաչվեց լավագույնը «Դիզայն և փաթեթավորում» անվանակարգում՝ նվաճելով մրցույթի բարձրագույն մրցանակը
11:13
03 Դեկտեմբերի 2021
Կորոնավիրուսից մահերի թիվը, կարծես, նվազում է․նախօրեին մահացել է 13 մարդ, գրանցվել է 399 նոր դեպք
Կորոնավիրուսից մահերի թիվը, կարծես, նվազում է․նախօրեին մահացել է 13 մարդ, գրանցվել է 399 նոր դեպք
10:08
03 Դեկտեմբերի 2021
Հայաստանում կտրուկ կցրտի, կանխատեսվում է մինչև -20
Հայաստանում կտրուկ կցրտի, կանխատեսվում է մինչև -20
21:26
02 Դեկտեմբերի 2021
Ձևացրել է, թե Ալեն Սիմոնյանն է ու բարերարի որդի․ 38-ամյա տղամարդը գումարներ է շորթել ու քիչ էր մնում կնոջը հասցներ ինքնասպանության
Ձևացրել է, թե Ալեն Սիմոնյանն է ու բարերարի որդի․ 38-ամյա տղամարդը գումարներ է շորթել ու քիչ էր մնում կնոջը հասցներ ինքնասպանության
19:44
02 Դեկտեմբերի 2021
Հայտնի են հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների ժամկետները
Հայտնի են հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների ժամկետները
19:19
02 Դեկտեմբերի 2021
«Սննդամթերքի անվտանգությունը դարձրել ենք կոշիկ ստուգող մարմին»․փորձագետները փորձում են պարզել ՀՀ-ում գրանցված թունավորման բազմաթիվ դեպքերի պատճառները
«Սննդամթերքի անվտանգությունը դարձրել ենք կոշիկ ստուգող մարմին»․փորձագետները փորձում են պարզել ՀՀ-ում գրանցված թունավորման բազմաթիվ դեպքերի պատճառները
16:41
02 Դեկտեմբերի 2021
«ՕՊԵԿ հիմնադրամը» համագործակցում է Ամերիաբանկի հետ` երկրում առկա խնդիրները լուծելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու համար. Թ. Ալնասար (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկի գործընկեր «ՕՊԵԿ Միջազգային զարգացման հիմնադրամի»` մասնավոր հատվածի և առևտրի ֆինանսավորման գծով տնօրենի օգնական Թարեք Ալնասարն իր հարցազրույցում խոսում է Ամերիաբանկի հետ համագործակցության մասին․ՎԻԴԵՈ
15:19
02 Դեկտեմբերի 2021
Չարամտություն եղե՞լ է, թե՞ ոչ․Փաշինյանը հանձնարարեց ուսումնասիրել կորոնավիրուսից մահացածների տվյալների տարբերությունը
Չարամտություն եղե՞լ է, թե՞ ոչ․Փաշինյանը հանձնարարեց ուսումնասիրել կորոնավիրուսից մահացածների տվյալների տարբերությունը