Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված երթի մասնակիցները նամակ հանձնեցին կառավարության ներկայացուցչին

17.03.2017, 20:04
«Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են։
Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված երթի մասնակիցները նամակ հանձնեցին կառավարության ներկայացուցչին
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են։

Իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Ցուցարարները հասել են կառավարության շենքի մոտ։ Նրանք նամակ հանձնեցին վարչապետի օգնականին` պահանջելով, որպեսզի Սարգսյանին հուղարկավորեն Եռաբլուրում։

Վարչապետի օգնականը, մասնավորապես, նշեց, որ ցուցարարների պահանջն ի գիտություն է ընդունվել։ Խոստացվեց պատասխանը տալ վաղը։ Դրանից հետո ցուցարարները որոշեցին կրկին շարժվել դեպի Ազատության հրապարակ։ 

Ցուցարարները նաև պահանջում են պատժել բոլոր նրանց, ովքեր ուղղակիորեն և անուղղակիորեն կապ ունեն Սարգսյանի մահվան հետ։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մահացել է նախօրեին «Արմենիա» ԲԿ–ում։–0–