ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նոր մանրամասներ են հրապարակվել ավտոմեքենայի մեջ 20–ամյա աղջկա բռնաբարության դեպքով։
ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հետաքննություն է կատարվում Արտաշատ քաղաքի բնակչուհի՝ 21-ամյա Հ. Ի.-ի դիմումի հիման վրա։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, Հ.Ի–ն հունվարի 24-ին Արտաշատի ոստիկանություն է դիմել և հայտնել, որ հունվարի 22-ին ժամը 22-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 107 շենքի հետնամասում ոմն Սերգեյ իր վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ իր կամքին բռնանալով՝ սեռական հարաբերություն է ունեցել։
Արտաշատում երիտասարդն ավտոմեքենայի մեջ բռնաբարել է 20-ամյա աղջկան>>
Կայքի հաղորդմամբ, ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ոմն Սերգեյը հանդիսանում է նշված փողոցի բնակիչ, 22-ամյա Ա. Հ.-ն, ով բերման է ենթարկվել ոստիկանություն։
Հ. Ի-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր։–0–