«Արմենիա» միջազգային փառատոնը շնորհակալություն է հայտնել «Նովոստի–Արմենիային» աջակցության համար
28.08.2017,
18:46
«Արմենիա» առաջին միջազգային երաժշտական մրցույթ–փառատոնը շնորհակալություն է հայտնել «Նովոստի–Արմենիա» գործակալությանն աջակցության համար։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Արմենիա» առաջին միջազգային երաժշտական մրցույթ–փառատոնը շնորհակալություն է հայտնել «Նովոստի–Արմենիա» գործակալությանն աջակցության համար։
Փառատոնն անցկացվել է Երևանում հուլիսի 4–12–ը։
«Սույն թվականի հուլիսի 4–12–ը Երևանում` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ` ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո առաջին անգամ կայացավ «Արմենիա» միջազգային մրցույթ–փառատոնը, որն այս ընթացքում Երևանում հյուրընկալեց հայտնի և տաղանդավոր երաժիշտների աշխարհի տարբեր երկրներից։ Մեզ համար կարևոր էր փառատոնի լուսաբանման հարցում Ձեր կատարած աշխատանքը։ Շնորհակալ ենք նմանօրինակ աջակցության համար», – նշվում է պետական նվագախմբի տնօրեն Աննա Տեր–Հովակիմյանի նամակում։
«Արմենիա» մրցույթ–փառատոնին մասնակցել են դաշնակահարներ 14 երկրներից (այդ թվում` Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից և այլն)։ Փառատոնի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 20 հազար եվրո (առաջին տեղը` 10 հազար եվրո, 2–րդը` 5 հազար եվրո և 3–րդը` 3 հազար եվրո)։ Երկու հազարական եվրո շնորհվել է մալթացի կոմպոզիտոր–ռեզիդենտ Ալեքսեյ Շորի ստեղծագործությունների լավագույն կատարման համար։
«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն աշխատում է Հայաստանի տեղեկատվական տարածքում ավելի քան 10 տարի և մեդիա շուկայի առաջատարներից է։–0–