417.4
4.02
393.4
+25
Եղանակը Երևանում
Հայ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն հայտարարել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի հետ համագործակցության մեկնարկի մասին

14:09
24 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) և «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում կիրականացվի «Թվային տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտություններ երիտասարդների համար» ծրագիրը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ծրագրի նպատակն է մարզերի երիտասարդներին հնարավորություն ընձեռել ձեռք բերել գիտելիքներ ժամանակակից տեխնոլոգիաների և դրանց զարգացման միտումների վերաբերյալ, ինչպես նաև աջակցել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում: Ծրագրի շրջանակում «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղում կբացվի համակարգչային լսարան, որտեղ երիտասարդները կանցնեն վեբ դիզայնի և գրաֆիկ դիզայնի դասընթացներ:

«Թվային տեխնոլոգիաներն այսօր առանցքային դեր ունեն հաջողության հասնելու գործում: Beeline-ը, որպես երկրի առաջատար կապի օպերատոր, մեծապես կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիների վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ուղղված ծրագրերը՝ հատկապես երիտասարդների շրջանում: «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի հետ այս համատեղ ծրագրի շնորհիվ Տավուշի մարզի երիտասարդները հնարավորություն կստանան ձեռք բերելու նոր տեխնոլոգիական գիտելիքներ և հմտություններ, որոնք օգտակար կլինեն նրանց ուսման մեջ ու աշխատանքում և կօգնեն կառուցել իրենց ապագան` դարձնելով կյանքն ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի և Հայաստանում Beeline-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի հնարավորություն կընձեռի շրջաններում բնակվող երիտասարդներին մոտ լինել թվային տեխնոլոգիաներին։ Մեր բոլոր ծրագրերում և նախաձեռնություններում «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն ակտիվորեն ներ է դնում թվային տեխնոլոգիաներ` խորը համոզմունքով և վստահությամբ, որ վերջիններս մեծ խթան կհանդիսանան կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և երիտասարդների համար կայուն և բարեկեցիկ ապագա ստեղծելու հարցում», - ասել է ՍՕՍ Մանկական Գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը։

«Վեբ դիզայնի և գրաֆիկ դիզայնի ուսուցում» դասընթացներն իրականացվելու են մեկ տարվա ընթացքում, չորս փուլով: Ծրագրին կմասնակցեն սոցիալապես խոցելի ընտանիքներից ընտրված 60 երիտասարդներ։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ
23:42
27 Սեպտեմբերի 2023
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
21:11
27 Սեպտեմբերի 2023
«Ռոսիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթեր է գործարկում Սանկտ Պետերբուրգից Երևան
Ավիաընկերության չվացուցակում ավելացվել է լրացուցիչ չվերթ դեպի Երևան