412.76
4.77
386.62
+14
Եղանակը Երևանում
Հայ

Արմեն Սարգսյանը մեկնաբանել է Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտի մասին լուրերը

10:15
31 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արմեն Սարգսյանը, ում թեկնածությունը ՀՀԿ–ն առաջարկում է առաջադրել երկրի նախագահի պաշտոնում, հայտարարել է, որ 1997 թ.–ին նա կոնֆլիկտ չի ունեցել Վազգեն Սարգսյանի հետ, ով այդ պահին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։

Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ներում տեղեկատվություն էր տարածվել, որ 1997 թ.–ին Արմեն Սարգսյանը ստիպված էր հեռանալ վարչապետի պաշտոնից այն ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտի պատճառով։

«Ես 20 տարի չեմ խոսել այդ տարիների իրադարձությունների մասին։ Սակայն հասկանում եմ, որ եթե ինձ առաջարկվել է դառնալ չորրորդ նախագահը, ապա պետք է բացեմ իմ անձնական կյանքի որոշ մանրամասները։ 1997 թ.–ին ես ստիպված էի հեռանալ վարչապետի պաշտոնից ծանր հիվանդության պատճառով, և Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտ չի եղել», – հայտարարել է Սարգսյանը «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Загружается новость ... "Лево"

Միաժամանակ, Սարգսյանը ներկայացրել է իր հրաժարականի իրական հանգամանքները։

«Իմ վատ առողջականի մասին առաջին անգամ ինձ հարցրեց Ֆրանսիայի ֆինանսների նախկին նախարար Ժակ դե Լարոզիերը, ով խնդրեց ինձ հետազոտվել բժշկի մոտ։ Հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ ես լուրջ հիվանդ եմ։ Իմ հիվանդության մասին ես պատմեցի նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին։ Նախագահը Սերժ Սարգսյանի (ով այն ժամանակ զբաղեցնում էր ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի պաշտոնը, խմբգր.), Վազգեն Սարգսյանի և Բաբկեն Արարքցյանի (ԱԺ խոսնակ, խմբգր.) հետ միասին պնդեցին, որպեսզի ես մեկնեմ բուժման», – ասել է Սարգսյանը։

Արմեն Սարգսյանը պատմել է նաև, որ երբ 1997 թ.–ին մեկնում էր բուժման, օդանավակայանում նրան ճանապարհում էր անձամբ Վազգեն Սարգսյանը։ Արմեն Սարգսյանը նաև ավելացրել է, որ եթե բուժումը հետաձգվեր 1–2 ամսով, ապա դա կարող էր հանգեցնել անուղղելի հետևանքների։

ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հունվարի 19–ին ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկեց դառնալ երկրի չորրորդ նախագահը։

2015 թ.–ին ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո երկիրն անցնում է խորհրդարանական իշխանավարման։ Նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը։ Նախագահն իր լիազորությունները կստանձնի 2018 թ.–ի ապրիլի 9–ին։ Նույն օրը կդադարեցվեն գործող նախագահի լիազորություները, և կառավարությունը հրաժարական կտա։ Վարչապետը կընտրվի իշխող կուսակցության կամ իշխող կոալիցիայի կողմից։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում