441.06
4.43
403.38
0
Եղանակը Երևանում
Հայ

Արմեն Սարգսյանը` BBC–ի եթերում. Հայաստանը կարող է զարգանալ ժողովրդավարության և ազատության ճանապարհով (ՎԻԴԵՈ)

16:52
29 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը BBC–ին տված հարցազրույցում մեկնաբանել է երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև նշել է, թե ինչով է նա հպարտանում։

«Ինչպես տեսնում եք Երևանի փողոցներում անցկացվում են բազմամարդ ցույցեր։ Այդ ամենը տարիների ընթացքում կուտակված խնդիրների հետևանքն է, որոնք այդպես էլ չեն լուծվել։ Խոսքը կոռուպցիայի, սոցիալական անարդարության, այն ամենի մասին է, որ տաղանդավոր երիտասարդությունն ապագա չէր տեսնում Հայաստանում։ Գործոնները շատ են, ամենակարևորը դարձավ իշխանությունների և մարդկանց միջև երկխոսության բացակայությունը», – նշել է Սարգսյանը։

Նա հիշեցրել է, որ հենց նախագահը պետք է բոլորին ուղորդի այդ գործընթացների սահմանադրական կարգավորման ճանապարհով։

«Հպարտ եմ, որ հասանք հաջողությամբ։ ՀՀ նախկին նախագահ ու նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը լսեց մարդկանց կարծիքն ու հրաժարական տվեց։ Ես բարձր եմ գնահատում նրա այդ խիզախ քայլը», – նշել է Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով, դա ապացուցում է, որ երկիրը կարող է զարգանալ ժողովրդավարության և ազատության ճանապարհով։

«Չեմ սիրում գեղեցիկ նշանաբաններ, որոնցից է «թավշյա» կամ «վարդագույն» հեղափոխությունը, ինչպես նաև չեմ ուզում բնութագրել սա հեղափոխություն է, թե ոչ։ Ինձ համար կարևոր է, որ Հայաստանն ապացուցեց, որ քաղաքացիական հասարակություն գոյություն ունի։ Մարդիկ խիզախ են և հպարտ ու արտահայտում են սեփական կարծիքը», – ընդգծել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։–0–

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ