Արմեն Աշոտյանի վերջին լավությունը որպես ԿԳ նախարար

11.02.2016, 10:40
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ճամպրուկներն է հավաքում:
Արմեն Աշոտյանի վերջին լավությունը որպես ԿԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ճամպրուկներն է հավաքում, գրում է «Հրապարակ» թերթը։

Վերջին պահին նա որոշել է «լավություն» անել ԿԳՆ աշխատակազմի իրավաբանական բաժնի ղեկավարին՝ իր եղբոր ընկերոջը՝ Վահե Բավեյանին։

Արմեն Աշոտյանն ազատվել է պաշտոնից>>

Աշոտյանի միջնորդությամբ Բավեյանն ավելի լավ աշխատանքի է անցել ՝ զբաղեցնելով ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում ներքին շուկաների, տեղեկատվության, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանի խորհրդականի պաշտոնը, գրում է թերթը։

Իսկ ԿԳՆ-ում իրավաբանական բաժնի պետի թափուր պաշտոնն առայժմ կզբաղեցնի պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը։–0–