Արմավիրի մարզում ինքնասպանության փորձ կատարած 13–ամյա տղան սկսել է ինքնուրույն շնչել

15.09.2017, 18:16
Սեպտեմբերի 12–ին Արմավիրի մարզում 13–ամյա տղան փորձել էր ինքնասպանություն գործել կախվելու միջոցով ։
Արմավիրի մարզում ինքնասպանության փորձ կատարած 13–ամյա տղան սկսել է ինքնուրույն շնչել

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 12–ին Արմավիրի մարզում 13–ամյա տղան փորձել էր ինքնասպանություն գործել կախվելու միջոցով ։

Загружается новость ... "Лево"

Նրան ժամանակին հայտնաբերել էր եղբայրը։ Անչափահասին անմիջապես տեղափոխել էին «Արմավիր» ԲԿ, որտեղից էլ` Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ հաղորդել էին, որ դեռահասը գտնվում է կոմատոզ վիճակում և միացված է արհեստական շնչառության սարքին

Yerkir.am–ի հաղորդմամբ, տղայի մոտ գրանցվում է դրական տեղաշարժ։

«Տղային անջատել ենք արհեստական շնչառական սարքից, նա արդեն ինքնուրույն է շնչում»,- ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։–0–