«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել
13.03.2017,
11:13
Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը։
««ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Կաբալյանի (մեղ. ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդված 2-րդ մասի 3-րդ կետով) հանկարծամահության դեպքի հետ կապված տարատեսակ շահարկումներից խուսափելու համար Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ վերջինս, ունենալով արյան զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներ, մշտապես գտնվել է ՔԿՀ-ի բուժանձնակազմի հսկողության ներքո և ստացել համապատասխան դեղորայքային բուժում», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն, մարտի 11-ի գիշերը, վերջինս ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում. հիմնարկի վարչակազմի կողմից անմիջապես կանչվել է շտապ բուժօգնություն, և Ա. Կաբալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, ուր կատարվել են անհրաժեշտ բժշկական գործողություններ։
Վիճակը կայունանալուց հետո դատապարտյալը վերադարձվել է իր պատժի կրման վայրը։
«Որոշվել է կազմակերպել հիվանդի մասնագիտացված հետազոտություն։ Քիչ անց նրան է այցելել հիմնարկի բժիշկը, զննել Ա. Կաբալյանին, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ իրեն նորմալ է զգում։ Կարճ ժամանակ անց սակայն՝ ժամը 12:50-ին, նա կտրուկ վատացել է։ Անմիջապես հրավիրել է շտապ բուժօգնության խումբ, որը ժամանել է ժամը 13:15-ի սահմանում», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հանրային կապերի բաժնից նշել են, որ մինչ շտապօգնության ժամանումը, հիմնարկի բժիշկը փորձել է կատարել վերակենդանացման համալիր միջոցառումներ, սակայն ապարդյուն։
«Մարտի 12-ին՝ ժամը 13:20-ին, գրանցվել է Ա. Կաբալյանի կենսաբանական մահը», - նշվում է հաղորդագրության մեջ։-0-