435.48
4.36
404.42
+7
Եղանակը Երևանում
Հայ

Արցախը պետք է ավելի ակտիվ ներգրավվի Ադրբեջանի հետ բանակցություններում. Տիգրան Բալայան

13:23
22 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Պաշտոնական Ստեփանակերտն ավելի ակտիվ պետք է ներգրավված լինի ղարաբաղյան հակամարտության բանակցություններում, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել առանց Արցախի անմիջական մասնակցության, ինչպես նաև նշել է, որ Արցախի կողմից իրավունք ունեն խոսելու միայն այդ երկրի իշխանությունները:

«Հայաստանը չի հրաժարվում բանակցություններից, սակայն Ադրբեջանը պետք է հասկանա, որ առանց Արցախի մասնակցության անհնար է հասնել կարգավորման: Այն, որ մենք պնդում ենք Արցախի մասնակցության անհրաժեշտությունը, նորություն չէ, ԱԳՆ-ն ասել է այդ մասին ավելի շուտ: Այսօր իրավիճակ է փոխվել, և այդ նոր իրավիճակում անհրաժեշտ է Արցախի ավելի ակտիվ ներգրավվածությունը բանակցային գործընթացում», - երեքշաբթի ճեպազրույցում ասաց Բալայանը։

Ըստ ԱԳՆ մամուլի քարտուղարի, այսպես թե այնպես Ղարաբաղն ավելի վաղ ներգրավված է եղել բանակցային գործընթացում, կան նաև դա հաստատող փաստաթղթեր: Նա հիշեցրեց նաև, որ 1994 թ.-ի զինադադարը հաստատվել է հենց Ղարաբաղի և Ադրբեջանի միջև:

«Այսօր մեր նպատակն է, որ Ադրբեջանի իշխանությունները, որոնք բանակցություններ են վարում 2003 թ.-ից (Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի մահվանից հետո) հստակ հասկանան. կարգավորմանը կարելի է հասնել միայն Արցախի հետ բանակցություններ վարելու միջոցով: Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխիք, կշարունակի բանակցությունները, մենք չենք հրաժարվում այդ բանակցություններից, երբ ասում ենք, որ Ղարաբաղի մասնակցությունը անհրաժեշտ է կայուն խաղաղության և հակամարտության կարգավորմանը հասնելու համար», - ասաց Բալայանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
13:25
16 Փետրվարի 2024
Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք
Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանք
11:47
16 Փետրվարի 2024
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
10:13
16 Փետրվարի 2024
Փաշինյանը մեկնել է Մյունխեն
Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
22:37
15 Փետրվարի 2024
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
21:15
15 Փետրվարի 2024
Օհանավանում բնակիչը սեփական տարածքում հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան (ՖՈՏՈ)
Օհանավանում բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան․ ՖՈՏՈ
12:28
15 Փետրվարի 2024
Հայաստանում սպառողները կարող են անձամբ հետևել էլեկտրաէներգիայի ծախսին
«Հայաստանի էլեկտրական ցանցերում» գործարկվել է էլեկտրաէներգիայի հաշվարկի նոր համակարգ
16:08
14 Փետրվարի 2024
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով