Արայիկ Խանդոյանի եղբոր` Արարատ Խանդոյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է
12.08.2016,
18:37
Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբոր` Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի բողոքը:
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբոր` Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի բողոքը:
Պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Խանդոյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, գրում է pastinfo–ն։
Արա Ղարագյոզյանը, մասնավորապես, նշել է, որ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել նույն հիմնավորմամբ, ինչպես որ առաջին ատյանի դատարանը:
Իսկ առաջին ատյանի դատարանն իր պաշտպանյալի կալանավորման հիմքում դրել է այն, որ տվյալ օրվա տեսագրություններում Խանդոյանը երևում է, և նա կարող է խոչընդոտել գործի քննությանը կամ թաքնվել վարույթն իրականացնող մարմնից:–0–