ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Արարատի մարզում 6 մարդու կյանք խլած ՃՏՊ–ի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող աղջիկը վիրահատվել է։
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այրվածքաբանական կենտրոնում գտնվող երիտասարդ աղջիկը վիրահատվել է։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար», – նշվում է նախարարի գրառման մեջ։
Загружается новость ... "Лево"
Նախօրեին ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա
բախվել են Toyota, ՎԱԶ 2106 մակնիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են 6 մոխրացած դի։ Կա 13 վիրավոր։ Փաստի առթիվ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):–0–