Ադրբեջանը կրկին կրակ է արձակել Հայաստանի սահմանամերձ գոտիների ուղղությամբ. ՊՆ

17.09.2018, 11:44
Ադրբեջանի ԶՈւ–ն կիրակի լույս երկուշաբթի գիշերը կրկին կրակ է արձակել Հայաստանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ։
Ադրբեջանը կրկին կրակ է արձակել Հայաստանի սահմանամերձ գոտիների ուղղությամբ. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի ԶՈւ–ն կիրակի լույս երկուշաբթի գիշերը կրկին կրակ է արձակել Հայաստանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ, երկուշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։   

«Տավուշի մարզի շրջանում կրկին հնչել են կրակոցներ, սակայն ոչ այնքան ակտիվ, որքան վերջին օրերին էր», – ասաց Հովհաննիսյանը։ 

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, կրակել են հրաձիգներից, զոհեր և տուժածներ չկան։

Միաժամանակ Հովհաննիսյանը նշեց, որ որոշ դիրքերում հայկական կողմը ստիպված էր բացել պատասխան կրակ։

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, վերջին շրջանում Ադրբեջանը սկսել է ավելի ակտիվ կրակել Հայաստանի բնակավայրերի ուղղությամբ, գնդակոծվել են Բաղանիս, Կոթի, Չինարի, Վազաշեն գյուղերն ու Ոսկեպատ–Բաղանիս ճանապարհահատվածը։ Նա նաև նշել է, որ զորքին հրաման է տրվել ձեռնպահ մնալ բնակավայրերի ուղղությամբ կրակելուց և կրակ բացել միայն հակառակորդի կրակակետերի ուղղությամբ, իսկ սպառնալիքի աճի դեպքում կտրվեն համապատասխան հրահանգներ։ –0–