Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին գիշերը կրակոցներ է արձակել տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից

01.06.2016, 11:05
Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ:
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին գիշերը կրակոցներ է արձակել տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ:

«ՀՀ զինված ուժերը ամենօրյա ռեժիմով իրականացում են առաջադրված խնդիրները», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–