ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Ադրբեջանը չորեքշաբթի գիշերը ավելի քան 50 անգամ խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը. ԼՂՀ ՊՆ>>
«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–