Ադրբեջանի քաղաքացին Հայաստանի տարածք է անցել սահմանի հյուսիս–արևելյան հատվածում

07.06.2016, 22:58
Ադրբեջանի 39–ամյա քաղաքացին երեքշաբթի Հայաստանի տարածք է անցել սահմանի հյուսիս–արևելյան հատվածում։
Ադրբեջանի քաղաքացին Հայաստանի տարածք է անցել սահմանի հյուսիս–արևելյան հատվածում
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի 39–ամյա քաղաքացին երեքշաբթի Հայաստանի տարածք է անցել սահմանի հյուսիս–արևելյան հատվածում։

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ` Թովուզի շրջանի Յանըխլը գյուղի բնակչուհի Զոհրա Վարձար-քըզը Վալիևան անցել է սահմանը Իջևանի ուղղությամբ։

Հիմա հայկական հատուկ ծառայությունները հատուկ ստուգումներ են անցկացնում` հայկական կողմ անցնելու մասին լրացուցիչ տվյալներ ճշտելու համար ։

Միջադեպի մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի երևանյան պատվիրակությունը։–0–