ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի Արմենիա/. ԱՄՆ Պետդեպարտամենտը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Հույս ունենք սերտորեն համագործակցել Հայաստանի նոր կառավարության ու ժողովուրդի հետ բազմաթիվ ոլորտներում, որոնք հետքրքրություն են ներկայացնում մեր երկու երկրների համար, այդ թվում` առևտրի ընդլայնման, ժողովրդավարության աջակցության ու օրենքի գերակայության, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության ապահովման հարցերը», - նշվում է Պետդեպի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում: –0–