424.69
4.85
386.64
+15
Եղանակը Երևանում
Հայ

ԱԺ–ն քննարկում է գների աճը

12:53
23 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովը քննարկում է գների աճը, պատգամավորներն անցել են լսումների։

Ինչպես լսումների ժամանակ նշեց ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը, լսումները կազմակերպվել են մի շարք ապրանքների գների աճի պատճառով, ինչն ակտիվորեն քննարկվում է հասարակության շրջանում։

«Կար մտահոգություն, որին խորհրդարանը, մեղմ ասած, չէր կարող չարձագանքել։ Միաժամանակ հուսով եմ, որ բոլոր հայտարարություններն ու դիրքորոշումները կլինեն առավելագույնս հիմնավորված, ինչը կօգնի հասկանալ իրավիճակն ու տրամադրել խորհրդատվություն հնարավոր լուծումները փնտրելու համար», – ասաց Բաբլոյանը։

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն իր հերթին հույս հայտնեց, որ քննարկումների արդյունքում կհաջողվի ձևավորել վերլուծական, մասնագիտական հարթակ։

«Հույս ունեմ, որ այսօր ներկայացված մասնագիտական վերլուծությունն ու դիրքորոշումները թույլ կտան ձևավորել ընդհանուր կարծիք և առաջարկներ, որոնք օգտակար կլինեն ինչպես մասնագիտական շրջանակների, այնպես էլ քաղաքական որոշումների ընդունման համար», – ասաց Հարությունյանը։

Նիստը միանգամից սկսվեց բանավեճով, քանի որ «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չհամաձայնվեց կանոնակարգի հետ, ըստ որի` անհնար է հարցեր տալ ՀՀ ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանին, ինչին ի պատասխան` Հարությունյանն առաջարկեց քննարկել նիստի վերջում Մնացականյանին հարցեր տալու հնարավորությունը, եթե դրան ժամանակ մնա։

«Մենք չենք հավաքվել աչքերին թոզ փչելու համար, և գերատեսչությունների բոլոր ղեկավարները կպատասխանեն բոլոր հարցերին, ինչի համար էլ կազմակերպվել են լսումները», – ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Երկրում գների աճի հարցով իրենց դիրքորոշումներն են ներկայացնում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՊԵԿ փոխնախագահը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի ղեկավար Արտակ Շաբոյանը, գյուղատնտեսության նախարարը, տրանսպորտի, կապի  և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարը։

Սպառողական գները 2017 թ.–ի դեկտեմբերին, 2016 թ.–ի դեկտեմբերի համեմատ (12 ամսվա գնաճ), ավելացել են 2,6 տոկոսով, պարենային ապրանքներինը (այդ թվում` ալկոհոլն ու ծխախոտը)`5,3 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 1,7 տոկոսով, իսկ սակագների և ծառայությունների գները նվազել են 0,5 տոկոսով։ Ըստ պետյբուջեի` Հայաստանում 12 ասմվա գնաճը 2017 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%)։–0–

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:45
01 Մայիսի 2023
«ԱՌԿԱ» գործակալությունը տոնում է 27–ամյակը
Հայկական մեդիադաշտի առանցքային դերակատարներից մեկը` «ԱՌԿԱ» գործակալությունը, անցած շուրջ երեք տասնամյակի ընթացքում փոքր գործակալությունից վերածվել է հսկա մեդիահոլդինգի
01:12
30 Ապրիլի 2023
Փարիզից Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում
Փարիզից Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում
01:05
30 Ապրիլի 2023
Թուրքիան առանց պատճառ փակել է օդային տարածքը հայկական ավիաընկերության համար
Թուրքիան անակնկալ փակել է օդային տարածքը հայկական ավիաընկերության համար
23:06
29 Ապրիլի 2023
Հակառակորդը կրակ է բացել Տեղի ուղղությամբ, զինծառայող է վիրավորվել
Հակառակորդը կրակ է բացել Տեղի ուղղությամբ, զինծառայող է վիրավորվել
11:26
29 Ապրիլի 2023
Արդշինբանկը նոր մասնաճյուղ է բացել «Multi Magic Mall» առևտրի կենտրոնում
Արդշինբանկը բացում է իր հերթական՝ «Հատիս» մասնաճյուղը Կոտայքի մարզում գտնվող Multi Magic Mall առևտրի կենտրոնի 1-ին հարկում
20:54
28 Ապրիլի 2023
Քննչական կոմիտեն և TikTok-ը կհամագործակցեն
Քննչական կոմիտեն և TikTok-ը կհամագործակցեն
15:03
28 Ապրիլի 2023
Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Եռաբլուր
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
13:50
28 Ապրիլի 2023
Պապիկյանն ու ռուս խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարը քննարկել են օպերատիվ իրավիճակը խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում
Պապիկյանը կարևորել է Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը
13:30
28 Ապրիլի 2023
ՊՊԾ պետ է նշանակվել
Հայաստանում ՊՊԾ պետ է նշանակվել
12:46
28 Ապրիլի 2023
«Աերոֆլոտը» Սոչի–Երևան ուղիղ չվերթեր է գործարկել
«Աերոֆլոտը» Սոչի–Երևան ուղիղ չվերթեր է գործարկել
11:39
28 Ապրիլի 2023
Տեղ գյուղի ուղղությամբ ՀՀ ԶՈւ–ն հակառակորդի հետ գտնվում է շփման պայմաններում. ԳՇ պետ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ իրավիճակ է Տեղ գյուղի ուղղությամբ. ներկայացնում է ԳՇ պետը. ՎԻԴԵՈ
11:20
28 Ապրիլի 2023
Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ներթափանցման խորությունը կազմում է 7–8կմ. ԳՇ պետ
Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կմ տարածքում գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, նշել է Ասրյանը