ԱԳՆ–ի շենքի մոտից բերման ենթարկված անձինք ազատ են արձակվել․ ՔԿ
03.06.2024,
19:26
Մայիսի 31–ին ԱԳՆ–ի շենքի մոտ ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձինք ազատ են արձակվել
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 31–ին Հայաստանի ԱԳՆ-ի շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիները ազատ են արձակվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Բոլոր 28-ն ազատ են արձակվել, նրանցից մեկը, ազատության մեջ գտնվելու պայմաններում, այլ հիմքով ձերբակալվել է»,- ասաց Աբրահամյանը։
Մայիսի 31-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Հայաստանի արտգործնախարարության շենքի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա, որը կազմակերպել էր «Տավուշը հանուն հայրենիքի շարժումը»։ Ցուցարարների և իրավապահների միջև բախումներից հետո 28 մարդ բերման էր ենթարկվել։

