ԱԱԾ–ն պարզաբանել է Հայաստանի երկնքում հայտնված տեսախցիկով օդապարիկի դեպքը (ՖՈՏՈ)

27.05.2018, 22:02
ԱԱԾ–ն պարզաբանել է Հայաստանի երկնքում հայտնված տեսախցիկով օդապարիկի դեպքը։
ԱԱԾ–ն պարզաբանել է Հայաստանի երկնքում հայտնված տեսախցիկով օդապարիկի դեպքը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանել է Հայաստանի երկնքում հայտնված օդապարիկի մասին շրջանառվող տեղեկությունը։

 - рис.1

Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի տարածքում հայտնաբերվել է օդապարիկ, որի վրա տեսախցիկ է եղել: Օդապարիկը գյուղացիները ներկայացրել են ԱԱԾ աշխատակիցներին, հաղորդում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։ 

 - рис.2

«Պարզվել է, որ այն հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել Երևանի խանութներում և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–