ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն առաջիկայում հայտարարություն կտարածի Պետական վերահսկողության ծառայության չորս աշխատողների ձերբակալման վերաբերյալ: Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:
Նա այս պահին հրաժարվեց հաստատել կամ հերքել պաշտոնյաների ձերբակալման մասին տեղեկատվությունը:
Երեքշաբթի գիշերն Analitik.am կայքը տեղեկություն է հրապարակել Պետվերահսկողության ծառայության չորս աշխատակիցների, այդ թվում` երկու վարչությունների ղեկավարների` եղբայրներ Դավիթ և Սամվել Ադյանովների, ձերբակաության մասին:
ՊՎԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը Aysor.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ որ նման տեղեկատվության իրենք չեն տիրապետում: -0-