ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նոյեմբերի 17-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 982 նոր դեպք, կատարվել է10 870 թեստավորում, առողջացել է 1153 մարդ, մահացել է 46 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 330 895 դեպք, որոնցից 298 492 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23 856 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7153 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1394 է:
Ընդհանուր կատարվել է 2 271 138 թեստավորում:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում