Կառավարությունն ավելի քան 974 մլն դրամ կհատկացնի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների համար

22.12.2022, 22:39
Ավելի քան 974 մլն դրամ կհատկացվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների համար
Կառավարությունն ավելի քան 974 մլն դրամ կհատկացնի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների համար
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կառավարությունը վերաբաշխման միջոցով 974,720.4 հազար դրամ կուղղվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարմանը և դրանց համար անհրաժեշտ նախագծմանը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավմանը:

Մասնավորապես՝ նախագծման աշխատանքներ կիրականացվեն Բերդի ավագ դպրոցի շենքի տանիքի, Երևանի Գ. Գյուլբենկյանի անվ. թիվ 190 ավագ դպրոցի ճաշարանի նորոգման, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սառնամատակարարման ու ջրամատակարարման համակարգերի, Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի հիմնանորոգման համար: Շինարարական աշխատանքներ կիրականացվեն Գ. Սունդուկյանի անվան ազգային թատրոնում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում:

Գույքով կապահովվեն Վանաձորի գյուղատնտեսական պետական քոլեջը, Գյումրու N 4 արհեստագործական պետական ուսումնարանը, Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջը, Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Հայաստանի երգի պետական թատրոնը:-0-