Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 961 նոր դեպք, 1075 մարդ առողջացել է, 18 մարդ մահացել է

16.04.2021, 11:04
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 961 նոր դեպք, 1075 մարդ առողջացել է, 18 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 961 նոր դեպք, 1075 մարդ առողջացել է, 18 մարդ մահացել է
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 207103 դեպք, որոնցից 186200-ն` առողջացած, 3835-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16099 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 926293 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 961 նոր դեպք: Ունենք 1075 առողջացած և 18 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 969 է:–0–