Այսօր մինչև երեկոյան 9–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
30.07.2024,
10:07
Այսօր մինչև 21։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր մինչև 21։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 30-ին ժամը 09:30-21:00-ն կդադարեցվի Դավթաշեն 2 Թաղ. 1-21/1, 26-46 շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

