Շուրջ 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

05.12.2024, 11:33
Երևանի վարչական շրջաններից մեկում շուրջ 9 ժամ ջուր չի լինի
Շուրջ 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 5-ին ժամը 11:30-20:00-ն կդադարեցվի Հաղթանակ 1, 2 փող. և նրբ. ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշված է հաղորդագրության մեջ։