Երևանում 9 երթուղիներ սպասարկող ավտոբուսների աշխատանքը հունվարի 1–ից կդադարեցվի․ դրանց շահագործումը կիրականացվի նոր ավտոբուսներով

23.12.2024, 14:25
Հունվարի 1–ից Երևանում 9 երթուղիներ սպասարկող ավտոբուսների աշխատանքը կդադարեցվի՝ փոխարինվելով նոր ավտոբուսներով
Երևանում 9 երթուղիներ սպասարկող ավտոբուսների աշխատանքը հունվարի 1–ից կդադարեցվի․ դրանց շահագործումը կիրականացվի նոր ավտոբուսներով

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում 9 երթուղիներ սպասարկող ավտոբուսների աշխատանքը հունվարի 1–ից կդադարեցվի․ դրանք շահագործումը կիրականացվի նոր ավտոբուսներով։

Այս մասին այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։

Նշվել է, որ մասնավոր կազմակերպությունների կողմից «Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների (հհ. 6,8,27,39,42,44,46,47,57) աշխատանքը 2025թ. հունվարի 1-ից կդադարեցվի և դրանց շահագործումը կիրականացվի համայնքի կողմից ներկրված 171 նոր ավտոբուսներից 110–ով։